ԵՄ-ում ԱՄՆ պոտենցյալ դեսպանը եվրոգոտու փլուզում է կանխատեսում
Բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Հենլի Թեդ Մալլոքը, որին, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է նշանակել Եվրամիությունում դեսպան, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտակա մեկուկես տարում կանխատեսում է եվրոգոտու փլուզում։
Նա նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան կարող է ԱՄՆ-ի հետ կնքել երկու կողմերին էլ բավարարող առևտրային պայմանագիր 3 ամսվա ընթացքում։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի «մաքուր» կամ «կոշտ» դուրս գալը, այսինքն՝ միասնական շուկային մատչումը պահպանելուց հրաժարվելը նախկին պայմաններով լավագույն տարբերակը կլիներ երկրի համար։
«Հենց որ Մեծ Բրիտանիան դուրս գա ընդհանուր շուկայից ու մաքսային միությունից, կարող է անտեսել Բրյուսելի բյուրոկրատիան ու առևտրային պայմանագիր կնքի անձամբ»,- հավելել է նա։