Դանիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը

Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ բանաձեւը քննարկվել էր հունվարի 19-ին:

Քվեարկության արդյունքները «Ռադիոլուրին» Կոպենհագենից հայտնեց Մամուլի ազգային ակումբի  նախագահ  Նարինե Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս