Ջոն Հեֆերնը կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Ջոն Հեֆերնը, որը 2011-2014թթ. եղել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, կնշանակվի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Ներկայումս Ջոն Հեֆերնը պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարն է:
Այդ պաշտոնում Ջոն Հեֆերնը կփոխարինի Վիկտորյա Նուլանդին և կդառնա այն կարևոր պաշտոնյաներից մեկը, որոնք պատասխանատու են Եվրոպայում և Եվրասիայում, մասնավորապես Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության իրականացման համար:
Ավելի վաղ Associated Press-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը թողնում է իր պաշտոնը և հեռանում Պետդեպարտամենտից: