Բաժիններ՝

Թրամփը չի բացառել, որ իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը։

«Այժմ նա տեղավորվում է Վաշինգտոն փոխադրվելուց հետո: Նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, շատ խելացի ու լավ տղա է եւ աշխատում է Սպիտակ տանը: Հարկ է սպասել եւ տեսնել՝ ինչ կլինի հետո: Իվանկան շատ ընդունակ է, նա այնպիսի որակավորում ունի, որը հնարավոր է միայն ունենալ: Ես այժմ ոչինչ չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,-ասել է Թրամփը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ Թրամփը Քուշներին նշանակել է իր ավագ խորհրդական: Նա զբաղվելու է առեւտրական պայմանագրերով եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներով:

Ավելի վաղ նշվել է, որ Իվանկա Թրամփը Սպիտակ տանը չի աշխատելու:
Առաջին ամուսնությունից Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, 35 տարեկան է: Նա երկար ժամանակ աշխատել է իր հոր Trump Organization ընկերության ղեկավարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս