Բաժիններ՝

Մահացել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանը

Նյու Դելիում կյանքի 68-րդ տարում հիվանդության հետևանքով մահացել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կադակինը։ Այդ մասին RIA Novosti-ին հյատնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը եղել է սրտային նոպան։
Ալեքսանդր Կադակինը 1993-1997թթ. ՌԴ դեսպանն էր Նեպալում, 1999-2004թթ. գլխավորել է Հնդկաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, 2005-2009թթ. Շվեդիայում ՌԴ դեսպանն էր։

2009թ. հոկտեմբերին նշանակվել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս