Բաժիններ՝

Վիկտորյա Նուլանդը լքում է Պետդեպարտամենտը

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը թողնում է իր պաշտոնը և հեռանում Պետդեպարտամենտից: Այդ մասին հունվարի 25-ին հայտնել է Associated Press-ը (AP):

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից կհեռանան միանգամից մի քանի կադրային դիվանագետներ: Նուլանդի հետ միասին, որն ավելի վաղ ղեկավարում էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, այնտեղ իր աշխատանքն ավարտում է նաև պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարը, որը պաշտոնաթողության դիմում էր ներկայացրել դեռ հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի երդմնատվության օրը: Իր աշխատասենյակը կթողնի նաև պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, որը պատասխանատու է վարչատնտեսական մասի համար:

Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի ևս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը և Միշել Բոնդը:  Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն է: Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս