Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի դուստրը համոզված է, որ իր հորը սպանել են

Փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը կարծում է, որ իր հայրն սպանվել է, այլ ոչ թե մահացել  ցավազրկող պատրաստուկի գերդոզավորումից, ինչպես ասված է պաշտոնական վարկածում:

Rolling Stone հանդեսում հրապարակված հարցազրույցում 18-ամյա Փերիս Ջեքսոնն ասել է, թե ինքը համոզված է, որ իր հոր մահը «սարքվել է», տեղեկացնում է BBC-ն:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ջեքսոնը 2009 թվականի հունիսի 25-ին մահացել է պրոպոֆոլ հզոր ցավազրկող պատրաստուկի գերդոզավորումից:

Ջեքսոնի բժիշկ Քոնռադ Մյուրեյը 2011 թվականին չորս տարվա բանտարկության է դատապարտվել չկանխամտածված սպանության  համար, բայց ժամկետից շուտ ազատ է արձակվել՝ բանտում մնալով իրեն նշանակված ժամկետի միայն կեսը:

Փերիս Ջեքսոնը, որը հոր մահվան պահին 11 տարեկան էր, կարծում է, որ հասարակայնությունը գիտե պատմության լոկ մի մասը: Նրա խոսքով՝ հայրն ակնարկել է, որ ինչ-որ մեկն իրեն կարող է սպանել:

«Երբեմն նա ասում էր. «Մի օր նրանք կսպանեն ինձ»,- պատմել է փոփ-աստղի դուստրը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինքը համոզված է արդյոք, որ իր հայրն սպանվել է, Փերիս Ջեքսոնն ասել է. «Բացարձակապես»:

18-ամյա Ջեքսոնի խոսքով՝ շատերն էին ցանկանում իր հոր մահը, եւ այժմ ինքը «շախմատային պարտիա» է խաղարկում՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս