Բաժիններ՝

Երեւանի «Սուրբ Աստվածածին» ծննդատունը վերամիավորվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ

Երեւանի «Սուրբ Աստվածածին» ծննդատունը վերամիավորվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ` ֆինանսական վիճակը կարգավորելու եւ ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Նրա խոսքով` Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններից 25-ը մատուցում են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն, որոնց  սարքավորումները փոխելու և արդի բուժման նոր մեթոդներին համապատասխանացնելու նպատակով 2013-2016 թթ. ձեռք է բերվել և բուժհաստատություններին անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրվել է 143 ժամանակակից բուժսարքավորում` այդ թվում 2 ռենտգեն ապարատ: «2016  թվականին մայրաքաղաքի պոլիկլինիկաներում այցելուների թիվը կազմել  է 727 հազար 505 մարդ, ինչը  17 հազար 88-ով ավելի է 2015 թվականի համեմատ»,-  ասաց նա:

Օհանյանի խոսքով` բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով հագեցնելու ծրագիրը կրում է շարունակական բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու  լրացուցիչ եկամուտ, իսկ սա էլ իր հերթին հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել բուժհաստատությունների ընթացիկ գործունեությունը, այլև ստեղծել ֆոնդեր՝ հետագա զարգացման համար: «Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունը շատ կարևոր է առանձին հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման կազմակերպման համար»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս