Ցանկանո՞ւմ եք որսալ հաջողությունը: Ուրեմն բնավորության 10 դրսևորումներից պետք է հեռու մնալ
Արագ եզրակացություններ պետք չէ անել:
Հաճախ մեզ թվում է, թե մենք գիտենք, թե ինչպիսի ավարտ կունենա տվյալ իրավիճակը: Այդ պատճառով մենք սկսում ենք գործել ապագայի մասին թյուր պատկերացումներ ունենալով, սխալվում ենք: Կյանքը սիրում է անակնկալներ մատուցել: Սխալ է նաև կարծել, թե մենք գիտենք ուրիշների քայլերի դրդապատճառները և հետագա քայլերը: Բացարձակապես սխալ է և հանգեցնում է թյուրըմբռնումների, վեճերի:
Պետք չէ դրամատիզացնել իրադարձությունները:
Կարիք չկա փոքր ձախորդություններից մեծ դժբախտություններ սարքել: Նման հոգեվիճակը տագնապ է առաջացնում, որը թույլ չի տալիս կյանքում հաջողակ լինել:
Պետք չէ կարծրատիպեր և պիտակներ ստեղծել:
Եթե փորձում ենք առաջին իսկ փորձից սահմանել իրերի բնույթը՝ սխալվում ենք: Իրականում ամեն բան ավելի հետաքրքիր է, այդ իսկ պատճառով պետք չէ ամեն բան դիտել սահմանափակող շրջանակից:
Պետք չէ ամեն ինչ բաժանել «սևի և սպիտակի»:
Իրականում, կյանքի գունապնակն իր մեջ է ընդգրկում հազարավոր լուծումներ, և «ամեն ինչ կամ ոչինչ»-ը բերում է նրան, որ շատ բան չենք էլ նկատում: Ոչինչ կատարյալ չէ, իսկ եղածով բավարարվելու կարողությունը մեծագույն արվեստ է:
Պետք չէ ամեն բան ընդհանրացնել:
Մենք հաճախ ենք ձախողումների և հաջողությունների միջև օրինաչափություններ որոնում: Իրականում կրկնությունները ոչինչ էլ չեն հուշում: Յուրաքանչյուր իրադարձություն ինքնատիպ է:
Պետք չէ ամեն բան սրտին մոտ ընդունել:
Վատ լուրերը չպետք է սրտին մոտ ընդունել. Օգնեք, աջակցեք, բայց մի տառապեք:
Պետք չէ վստահել զգացմունքների ալիքին:
Ձեր զգացմունքները սուբյեկտիվ են և չեն կարող միշտ ճիշտ լինել:
Պետք չէ հոռետես լինել:
Լավատեսությունը հաջողության երաշխիքն է: Սպասեցե՛ք, փնտրե՛ք, հավատացե՛ք:
Պետք չէ ամեն բան կանոններով անել:
Մեր իսկ սահմանած սահմանափակումները կարող են խանգարող հանգամանք հանդիսանալ:
Պետք չէ «փորփրել» անցյալը:
Հանգիստ թողեք անցյալը, և առա՛ջ:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը