Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է արգելել փախստականների մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամից մի քանի հրաման է պատրաստել երկիր փախստականների մուտքն արգելելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների։

«Հրամանները կսահմանափակեն Միացյալ Նահանգներ փախստականների մուտքը, ինչպես նաև Սիրիայից, Իրաքից, Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից ու Եմենից ամերիկյան գործող վիզաներ ունեցող մի շարք մարդկանց մուտքն ԱՄՆ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնել է, որ Թրամը պատրաստվում է հրամանագիրն ստորագրել արդեն այսօր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս