Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերին. Բորիս Ջանսոն
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, ակտիվ միջխորհրդարանական կապերով, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ, ինչպես նաև՝ միջազգային հարթակու արդյունավետ համագործակցությամբ:
Բորիս Ջոնսոնն իր նամակում նշել է, որ Միացյալ Թագավորությունն արժևորում է երկու երկրների միջև քառորդդարյա փոխհարաբերությունները, որի ընթացքում իր գործուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, բարգավաճ ու կայուն երկրի ամրապնդմանը: Նա ողջունել է Հայաստանում ժողովրդավարական և կառավարման ոլորտի բարեփոխումները և նշել, որ Մեծ Բրիտանիան սատարում է այդ գործընթացը: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խա ղաղ հանգուցալուծմանը։
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի առավել ընդլայնվել և խորանալ: