7 անհանգստացնող նշան, որ ձեր օրգանիզմը գերբեռնված է շլակներով
Ծխախոտ, արհեստական սննդային հավելումներ, աղտոտված շրջակա միջավայր… Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմը գերբեռնված է շլակներով։ Mirkrasoty.life կայքը ներկայացրել է օրգանիզմի ինտոքսիկացիայի հիմնական նշանները։
Անքնություն։ Տոքսինները կարող են անքնության պատճառ դառնալ, հատկապես այն դեպքերում, երբ էստրոգենի մակարդակն օրգանիզմում նորմալ է։ Քչերն են մտածում այս մասին, բայց անքնությունը կարող է լյարդի խնդրի հետևանք լինել։ Սկսեք բանջարեղենային հյութեր խմել, կաղամբ, բրոկոլի կերեք։
Անբացատրելի քրոնիկ հոգնածություն։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չափազանց շատ շաքար է օգտագործում։ Հենց դա է մեզ հաճախ հոգնած և գրգռված դարձնում։ Փորձեք կրճատել շաքարի օգտագործման ծավալը։ Սկզբնական շրջանում դժվար կլինի, բայց 7-10 օրից դա սովորություն կդառնա։
Մշտական գլխացավեր։ Գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց հետևանքով գլուխը կարող է մշտապես ցավել։ Դրանցից մեկն օրգանիզմում տոքսինների բարձր մակարդակն
Խնդիրներ մաշկի հետ։ Եթե օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով, մաշկն անպայման կհիշեցնի ձեզ դրա մասին։ Երբ լյարդն ու երիկամներն անարդյունավետ են աշխատում, մաշկը սկսում է օգնել նրանց։ Արդյունքում՝ մաշկի վրա բշտիկներ, ցան են հայտնվում։
Դեղին կամ սպիտակ լեզու։ Գույնը փոխող լեզուն ևս կարող է օրգանիզմում տոքսինների առկայության նշան լինել։ Եթե լեզվի գույնը փոխվում է, նշանակում է՝ նյութափոխանակության համակարգն արդեն իսկ պայքարի մեջ է մտել տոքսինների հետ։
Որովայնի հատվածում ճարպի աճ։ Տոքսինները որովայնի հատվածում ճարպի կուտակման են հանգեցնում։ Եթե դա արագ է տեղի ունենում, հարկավոր է մաքրել օրգանիզմը։
Տապի զգացում։ Տոքսիններն օրգանիզմից դուրս հանելու բնական ճանապարհներից մեկն էլ քրտնարտադրությունն է։ Որպեսզի քրտինքն ավելի ակտիվ արտադրվի, օրգանիզմի ջերմաստիճանը պետք է բարձրանա։ Եթե օրգանիզմը պարբերաբար «տաքանում է», դա բավական վախեցնող նշան է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը