Ֆրանսիայի վարչապետը կոչ է անում ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ համակարգ
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը, մեկնաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ քննադատական վերջին հայտարարությունները, կոչ է արել ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ համակարգ:
«Անհրաժեշտ է եվրոպական պաշտպանական համակարգ` եվրոպական միջոցներով, եվրոպական ներդրումներով, որը կապահովի Եվրոպայի անկախությունը», ինչպես փոխանցում է «Ռիանովոստի»-ն, ասել է Կազնևը:
Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Թրամփը հիացմունք է արտահայտել Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման կապակցությամբ, քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը` փախստականների հետ կապված և ՆԱՏՕ-ն անվանել կարևոր, սակայն «հնացած» կազմակերպություն, որտեղ միայն հինգ երկիր է կատարում անհրաժեշտ ծախսերը, իսկ մնացածը «չեն վճարում այն, ինչը պետք է վճարեն»: