Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը կկայանա Մոսկվայում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 24-ին կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ե րկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, ուր Կարեն Կարապետյանը կայցելի Դմիտրի Մեդվեդևի հրավերով:

Հանդիպման օրակարգում են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր առևտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, հումանիտար, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու ոլորտներում:  Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրացիոն համագործակցությանը:  Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում` ուղղված հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս