Բաժիններ՝

Միջազգային հումանիտար կազմակերպությունները մոռացել են Հալեպի մասին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ միջազգային հումանիտար կազմակերպություններն օգնություն չեն ցուցաբերում  ահաբեկիչներից ազատագրված Հալեպի բնակիչներին, իսկ արևմտյան կենտրոնական ԶԼՄ-ները «մոռացել» են քաղաքի խաղաղ բնակչության մասին:  Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Հալեպի ազատագրումից անցել է մեկ ամիս, սակայն միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից այդպես էլ իրական օգնություն խաղաղ բնակչությանը չի ցուցաբերվում: Միաժամանակ, քաղաքում խաղաղ կյանքը վերականգնվում է: Բնակիչները, կյանքերը ռիսկի տակ դնելով, վերադառնում են իրենց տներ և ինքնուրույն զբաղվում դրանց  ականազերծմամբ»,- ընդգծել է Կոնաշենկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031