 
                        Կումանը շնորհավորել է Մեսսիին՝ իր ռեկորդը կրկնելու համար
 
                                    Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում կրկնել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանի ռեկորդը:
Տուգանայինից խփած 26-րդ գնդակը ռեկորդային էր Մեսսիի համար: Կատալոնական ակումբում նման ցուցանիշ գրանցել էր միայն հոլանդացի ֆուտբոլիստը:
Խաղից հետո «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կումանը շնորհավորել է Մեսսիին՝ ցանկանալով նրան արագ ևս մեկ գոլ խփել տուգանայինից և գրանցել նոր ռեկորդ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        