«5 նախարար եմ փոխել». Նարինե Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. yerkir.am
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ աշխատանքից ազատվելն իր որոշումն է եղել, անգամ խորհրդակցել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
«13 տարի էր արդեն, որ աշխատում էի որպես վարչության պետ: 5 նախարար եմ փոխել, սակայն վերջին տարիներին իմ մտքում միշտ դպրոցն էր, շատ էի ուզում վերադառնալ դպրոց: Հիմա նշանակվել եմ համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև տեղում մրցույթ կանցկացվի: Դպրոցը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում: Դժվար կացության մեջ ապրող երեխաների դպրոց է, և ինձ համար շատ հետաքրքիր է լինելու նրանց հետ աշխատել»,- ասաց Հովհաննիսյանը: