Բաժիններ՝

Մեկնարկել է մեկ անձի համար 55 000 եվրո արժողությամբ շուրջերկրյա ճամփորդությունը

Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: Այս մասին հաղորդում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագիրը:

Զբոսաշրջիկները Silver Whisper հանրանավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին:

Ծովային ճամփորդությունը կտեւի 116 օր եւ կավարտվի Մոնտե Կառլոյում:

Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ: Հանրանավի ուղեւորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում:

Silver Whisper նավում սարքավորված են միայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաեւ կան սպա-սալոն, լողավազան եւ երկու ջակուզի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս