Բաժիններ՝

Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում

Honda ճապոնական կոնցեռնը Honda եւ Acura մակնիշի 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում ԱՄՆ-ում Takata ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների անսարքությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Հետկանչի ծրագիրը տարածվում է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաև Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա: Takata ճապոնական ընկերության անվտանգության բարձիկները 2014 թվականին հայտնվել էին սկանդալի կենտրոնում: Դրանց անսարքության պատճառով հետ կանչված ավտոմեքենաների թվաքանակն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել է 100 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս