Տասնյակ մարդիկ են զոհվել Քաբուլում կրկնակի պայթյունների հետևանքով
Նվազագույնը 21 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրկնակի պայթյունների հետևանքով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է BBC-ն։
Աֆղանստանի առողջապահության նախարարությունից AFP-ին հայտնել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 70 մարդ։
Պայթյունները տեղի են ունեցել երկրի խորհրդարանի շենքի մոտ, երբ դրանից դուրս էին գալիս աշխատակիցները։
Տուժածների շրջանում շատ են քաղաքացիական անձինք։
Երկրի իշխանությունները հայտնում են, որ առաջին պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդ պայթյունը գործի է դրվել ռումբի օգնությամբ։
Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբանը»։