Աննախադեպ ճաշկերույթ՝ Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում
2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա ներկայացրեց Հայաստանի մշակույթի նախարարության կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը, այդ թվում՝ ներդրումային, բոլորին հրավիրեց Հայաստանում իրագործելիք մշակութային առաջարկներով հանդես գալ՝ խոստանալով, որ մշակույթի նախարարությունն անպայման կօգնի և տեր կկանգնի դրանց իրագործմանը։
Առաջին նման առաջարկները եղան հենց տեղում և արդեն քննարկման փուլում են։