Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այդ մասին են վկայում աճուրդի տվյալները։
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գները նվազել են 0,54%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 53,77 դոլար։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան գները նվազել են 0,18%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 56,12 դոլար։