Թրամփը շնորհակալություն է հայտնել իրեն ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսի աճի համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իրեն Тwitter-ում ԱՄՆ տնտեսությունում սպառողական վստահության ինդեքսի աճի համար, որը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել 2016թ. դեկտեմբերին վերջին 15 տարվա համեմատությամբ։
«ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը աճել է գրեթե 4 կետով՝ մինչև 113.7, ինչը վերջին 15 տարում ամենաբարձր մակարդակն է։ Շնորհակալություն, Թրամփ»,- գրել է միկրոբլոգում ԱՄՆ նորընտիր նախագահը։
Ինդեքն արտացոլում է բնակչության սպառողական ակնկալիքներն ու ռեակցիան տնտեսության ընդհանուր վիճակի վերաբերյալ։