Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերահսկում է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար ուտելիք տարած Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մենք վերահսկում ենք նրա առողջական վիճակը և արդարադատության նախարարության հետ կապի մեջ ենք: Մեր բժիշկը Արթուր Սարգսյանին ընդունել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և դատապարտյալների հիվանդանոցում: Արթուր Սարգսյանը բուժումներ պետք է ստանա, նրան նշանակվել են դեղամիջոցներ»,- ասաց Արման Թաթոյանը և հավելեց, որ Սարգսյանի առողջական վիճակը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ վերահսկվում է նրա պահպանման վայրը, որպեսզի խնդիրներ չառաջանան: