Բաժիններ՝

Թրամփը որոշել է փոխել Սպիտակ տան ավանդույթները. Poitico

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոխել ավադույթները, որոնք գոյություն ունեին տասնյակ տարիներ՝ մարտահրավեր նետելով որոշակի օրենսդրական նորմերի, գրում է ամերիկյան Poitico պարբերականը։

«Դոնալդ Թրամփը պատմել է, որ ինքը, հավանաբար, չեղյալ կհայտարարի մամուլի համար հրավիրվող ճեպազրույցները, ինչպես նաև հետախուզական զեկույցների ամենօրյա լսումները։ Նա ցանկանում է պահպանել իր մասնավոր ավտանգությունը անգամ երդմնակալությունից հետո՝ գաղտնի ծառայության միաժամանակյա պաշտպանության հետ»,- մի քանի օրինակ է ներկայացնում պարբերականը։

Բացի այդ՝ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է իր ընտանիքի անդամների՝ իր վարչակազմում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու ցանկությանը՝ հարվածի տակ դնելով «հարազատների դեմ պայքարի մասին» օրենքի սահմանափակումները։
Թրամփը նաև խաթարում է բարոյա-էթիկական օրենքները՝ փորձելով պահպանել իր մասնաբաժինը բիզնեսում։

Պարբերականը գրում է, որ Թրամփը նման հայտարարություններ արել է ընտրարշավում հաղթելուց հետո։

«Թրամփը հասկացրել է, որ մտադիր է ղեկավարել Սպիտակ տունն այնպես, ինչպես իր նախընտրական քարոզարշավը՝ առանց ավանդույթները հաշվի առնելու»,- ասվում է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս