Ղազախստանում ռուս դիվանագետ է մահացած հայտնաբերվել
Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակից Ռոման Սկրիլնիկովը մահացած է հայտնաբերվել Ուստ-Կամենոգորսկի իր վարձակալած բնակարանում։
Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է ինֆարկտը, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։
Սկրիլնիկովը Ղազախստան էր մեկնել գործուղման։ Դիվանագետի մարմինն ուսումնասիրած մասնագետները բռնության հետքեր չեն հայտնաբերել։
Ղազախստանում ՌԴ դեսպանությունը հաստատել է դիվանագետի մահվան փաստը։