Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել հրեաներին հեռանալ Ֆրանսիայից

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Ֆրանսիայում բնակվող հրեաներին լքել այդ երկիրը, հայտնում է Haaretz-ը։

«Հավանաբար, եկել է ժամանակը՝ ասելու Ֆրանսիայի բոլոր հրեաներին, որ դա ձեր երկիրը չէ, դա ձեր հողը չէ, հեռացե՛ք Ֆրանսիայից և եկե՛ք Իսրայել»,- հայտարարել է նա «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ժողովի ժամանակ։

Նախարարի հայտարարությունը կապված է 2017թ. հունվարի 15-ին Ֆրանսիայում կայանալիք Մերձավոր Արևելքի խաղաղության թեմայով համաժողովի անցկացման հետ, որի նախաձեռնողը Ֆրանսիան է։ Համաժողովի մասնակիցներ պետք է դառնան մոտ 70 պետություններ և միջազգային կազմակերպություններ։

Իսրայելն ի սկզբանե դեմ է եղել ֆորումի անցկացմանն ու հրաժարվել է մասնակցել դրան։
Լիբերմանի խոսքով՝ Ֆրանսիայից հրեաների հեռանալը «միակ պատասխանն է այդ դավադրությանը», իսկ համաժողովը «տրիբունալ է Իսրայել պետության դեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս