Բաժիններ՝

Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչության նշաններ չի հայտնաբերել «Տու-154»-ի ավիաաղետում

Նշաններ, որոնք մատնանշում են Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռում ահաբեկչության հնարավոր իրականացումը, դեռ չեն ստացվել, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերատեսչությունում նաև նշել են, որ ինքնաթիռը չի տեղափոխել ռազմական ու երկակի նշանակության բեռներ կամ հրավառության նյութեր։

Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ «պարզվել են ինքնաթիռի անկման ականատեսները, առկա է նաև վիդեոռեգիստրատորի տեսագրությունը, որի հետ աշխատում են քննչական խմբի անդամները»։

Նշվում է, որ ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներ են առաջ քաշվում ՌԴ ՊՆ-ի վարկածները, այն է՝ «շարժիչի մեջ կողմնակի առարկաներ հայտնվելը, անորակ վառելիքը, օդաչուի սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»։
Ավելի վաղ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ահաբեկչության վարկածը ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքում չի զարգացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս