Թունավորումներ` հանրապետության տարբեր մարզերում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել 1959 թ. ծնված Հայկ Հ.-ն, 1967 թ. ծնված Անահիտ Մ.-ն, 1989 թ. ծնված Ֆիլիպ Հ.-ն և 1994 թ. ծնված Կառլեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընտանիքի անդամները տանը գազի արտահոսքից վատ զգալով` բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1940 թ. ծնված Մարինկա Մ.-ն, 1985 թ. ծնված Ալինա Ա.-ն, 1965 թ. ծնված Անժելա Մ.-ն, 2007 թ. ծնված Կարո Ս.-ն և 2007 թ. ծնված Վազգեն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են փայտի վառարանի անսարքության պատճառով՝ վառարանից տունը ծուխ լցվելու հետևանքով:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1983 թ. ծնված Դիանա Մ.-ն, 2006 թ. ծնված Վիկտորյա Ք.-ն և 1987 թ. ծնված Անժելա Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են խոհանոցում գազօջախի մոտ տաքանալու ժամանակ՝ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն: