Պատրաստի սննդամթերքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի. խուսափեք թունավորումներից
- Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ
- Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե
- Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր
- Պահպանել կիսաֆաբրիկատների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով
- Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի
- Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի` կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել
- Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր
- Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը
- Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, այն գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ
- Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ: