Բաժիններ՝

Նա սպիրտը ցողեց անկողնու տակ. սպիրտն օգտագործելու եղանակներ

Ognov.ru կայքը գրում է, որ սպիրտը հաճախ օգտագործվում է՝ որպես ախտահանիչ միջոց, սակայն կարելի է օգտագործվել նաև այլ նպատակներով։ Այն հրաշալի կոսմետիկ միջոց է։

1. Ազատում է փայտոջիլներից։ Այս միջատներից ազատվելու գործում օգնության կհասնի սպիրտը։ Տարայի մեջ ալկոհոլ լցրեք և ցողեք բարձերի և ներքնակների վրա: Քանի որ այս միջատները ձվադրում են կատարում, հարկավոր է պրոցեդուրան կրկնել մի քանի անգամ՝ համոզվելու համար, որ ազատվել եք այս խնդրից։

2. Փոխարինում է դեզոդորանտին։ Եթե հանգստի եք մեկնել և մոռացել եք դեզոդորանտ վերցնել, անհանգստանալու կարիք չկա։ Անութների հատվածում ալկոհոլ քսեք։ Այն կվերացնի բակտերիաներին, որոնք տհաճ հոտ են առաջացնում։ Սակայն հարկավոր է զգուշանալ և ալկոհոլն այս նպատակով միայն ժամանակ առ ժամանակ օգտագործել, քանի որ շարունակական օգտագործումը կարող է մաշկի գրգռվածություն առաջացնել։

3. Կոմպրես անելու համար։ Եթե սպիրտը դնեք սառցարանում, այն ամբողջությամբ չի պնդանում, այլ վերածվում է սառը զանգվածի։ Այն կարող եք օգտագործել, երբ սառը կոմպրես է հարկավոր։ Հերմետիկ տարայի մեջ լցրեք ջուր և սպիրտ՝ 2-ը 1-ի հարաբերակցությամբ։ Հեռացրեք օդը և դրեք տարան սառցարանում։ Մեկ ժամ անց կարող եք օգտագործել։

4. Սպանում է ոջիլներին։ Սպիրտն իդեալական միջոց է ոջիլներին սպանելու համար։ Այն լցրեք համապատասխան տարայի մեջ, ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի յուղ։ Խառնուրդը ցողեք գլխի մաշկին։

5. Լավ մաքրում է ականջները։ Ականջների մաքրման համար հաճախ փայտիկներն են օգտագործվում։ Սա վտանգավոր մեթոդ է։ Առավել անվտանգ մաքրման համար կարող եք սպիտակ քացախ և սպիրտ օգտագործել։ Հարկավոր է խառնել սրանք, թրջել բամբակը և տեղավորել ականջի մեջ։

6. Մաքրում է եղունգները ներկելու լաքը։ Լաքահանող միջոցներն ացետոն են պարունակում, որը կարող է վնասել եղունգները, իսկ դրա ուժեղ հոտը կարող է սրտխառնոցի զգացում առաջացնել։ Մաքուր սպիրտի օգտագործումը կարող է հրաշալի այլընտրանք լինել։

7. Հանգստացնում է ներաճած մազերի հետևանքով առաջացող գրգռումը։ Ներաճած մազերը հեռացնելուց հետո մաշկը գրգռվում է։ Այս երևույթից ազատվելու համար հարկավոր է մաշկին ալկոհոլ քսել։

8. Մաքրում է մաշկը։ Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ալկոհոլը ոչ միայն ախտահանում է բշտիկները, այլև փափկեցնում է մաշկը և խոչընդոտում հետագա գրգռմանը։

9. Պայքարում է հերպեսի դեմ։ Օգտագործեք 70 տոկոսանոց սպիրտ։ Սա կարագացնի լավացման ընթացքը։

10. Օգտագործվում է ձեռքերն ախտահանելու համար։ 100 գրամ ալոէն խառնեք 50 գրամ իզոպրոպիլ սպիրտի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս