Հայաստանի և Մոլդովայի միջև բարեկամական կապերի հետագա ամրապումը կծառայի փոխգործակցության ներուժի բացահայտմանը
Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնև էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Իգոր Դոդոնի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը Մոլդովայի Նախագահին է փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Վստահություն է արտահայտվել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը: