Բաժիններ՝

6-ամյա Արմենն արդեն դպրոց է գնում

Օրեր առաջ «Ասպարեզն» անդրադարձել էր Գյումրու Սահմանապահների 131/14 հասցեում բնակվող Աննա Էլբակյանի եւ նրա որդու` 6-ամյա Արմենի սոցիալական ծանր պայմաններին: Մայր եւ որդի բնակվում են ավտոտնակին կից գտնվող պահեստամասերի խորդանոցում: Ճանապարհածախսի պատճառով Արմենը դպրոց չէր հաճախում, սովորում է Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում:

Մեր անդրադարձից հետո մորը եւ որդուն օգնել են անհատ քաղաքացիներ, ՀԿ-ներ` տրամադրելով որոշակի սնունդ ու վառելիք: «Ասպարեզի» հրապարակումից հետո Արմենը վերսկսել է դպրոց հաճախել:

Արմենի կենսապայմանները հուզել են նաեւ Բասենի միջնակարգ դպրոցի աշակերտներին: Նրանք «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում պատրաստած իրենց ձեռքի աշխատանքները վաճառել են Երեւանի տոնավաճառներից մեկի ժամանակ, իսկ ստացված հասույթը հագուստի, սննդի եւ գրենական պիտույքների տեսքով նվիրել Արմենին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս