ՎՏԲ-Հայաստան Բանկի հատուկ առաջարկը՝ ամանորյա տոներին ընդառաջ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նախատոնական ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում սպառողական ապրանքներն ապառիկով հնարավոր է ձեռք բերել ավելի էժան:
Մինչև 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ը, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերից և ձևակերպելով գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչև 5% հավելյալ զեղչ ապրանքի արժեքից: Առաջարկը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերում, որոնց ցանկի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Ապառիկ վարկը ձևակերպվում է հենց առևտրի կետում: Ապառիկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:
Վարկի գումար՝ 30 000 ՀՀ դրամից մինչև 1 500 000 դրամ:
Վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի:
Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:
Ապառիկ վարկավորման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: