Բաժիններ՝

Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ԴԱԻՇ-ի նախապատրաստած ահաբեկչությունների շարք է կանխել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ԴԱԻՇ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունների շարք է կանխել, որոնք ծրագրվել են Թուրքիայում գտնվող խմբավորման զինյալներից մեկի կողմից, հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։

Հաղորդագրության համաձայն՝ վնասազերծված դիվերսիոն-ահաբեկչական խմբում ներգրավված են եղել Տաջիկստանի քաղաքացիներ և Մոլդովայի 1 քաղաքացի։ Հատուկ ծառայությունների հաղորդմամբ՝ նրանք ծրագրել էին մի շարք հասարակական հնչողություն ունեցող ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Ձերբակալվել է 4 մարդ։ Նրանց մոտից խուզարկությամբ առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազենային զենք, «զգալի քանակությամբ պայթուցիկ նյութեր», որոնցից պլանավորել են պատրաստել հզոր ռումբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս