Բաժիններ՝

ՄԱԿ-ում Սիրայի դեսպանը սխալմամբ Իրաքում արված լուսանկարը ներկայացրել է որպես սիրիական

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը կայացել էր դեկտեմբերի 13-ին, ՄԱԿ-ում Սիրայի դեսպանը ցուցադրել է լուսանկար, որն իբրև ցույց է տալիս Հալեպում սիրիական բանակի գործողությունները։

«Սա այն է, ինչ սիրիական բանակն անում է Հալեպում։ Դուք տեսնում եք սիրիացի զինվորականի, որն օգնում ու աջակցում է կնոջը»,- հայտարարել է դեսպան Բաշար Ջաֆարին՝ նշելով, որ այդ կինը փախչում է արևելյան Հալեպից։

CNN-ը պարզել է, որ լուսանկարն արվել է Իրաքում։ Լուսանկարի վրայից հեռացվել է զինվորականի համազգեստի վրա կարված Իրաքի դրոշի պատկերը։
Դեսպանի ցուցադրած լուսանկարը առաջին անգամ համացանցում հայտնվել էր հունիսին, երբ Իրաքի զորքերը ԴԱԻՇ-ից ազատագրել էին Ֆալուջա քաղաքը։ Այն հրապարակվել էր Afaq Sat TV-ի կայքում։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը դեռ չի պատասխանել CNN-ի հարցմանը, թե ով է լուսանկարը ենթարկել ֆոտոշոփով մշակման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս