«Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է». «Առավոտ»
«Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից հեռացե՞լ էր»,- «Առավոտ» թերթի թղթակցի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց հարցին առաջին նախագահի՝ նախընտրական պայքարին մասնակցելու որոշման առնչությամբ:
Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը 2-րդ անգամ իր չմասնակցելը ընտրություններին տարիքի հետ կապեց: Կարծում եմ՝ տարիքը հիմա ավելի է շատացել, եւ դրա համար էլ ես այլ ուժի հետ եմ հույս կապում, իրենք ավելի երիտասարդ են»:
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը սատարում է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: