Վեճ ՀՅԴ-ում. Դաշնակցության համար կա երեք ճանապարհ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի եւ Սփյուռքի կառույցների միջեւ նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձեւաչափի որոնումներն են։ Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահամավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։ Դաշնակցության համար երեք ճանապարհ կա՝ առանց հաղթելու հեռանկարի մասնակցել առանձին, հաղթելու հեռանկարով մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով, կամ ԲՀԿ-ի հետ դաշինքով։

Ու թեեւ Դաշնակցական գործիչների, Արամ կաթողիկոսի եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ ջերմ հարաբերությունները պահպանվում են, այս օրերին Սփյուռքի դաշնակցական պաշտոնաթերթերը՝ մասնավորապես «Ասպարէզը» սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս