«Ունենք վստահության քվեն». Պաշտպանության նախարար
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ այսօրվա քվեարկության արդյունքները շատ խոսուն և շատ հստակ էին.
«Հասկացանք, որ առաջին ընթերցման նկատմամբ ունենք կողմ քվեարկածների աճ։ Շատ կարևոր էր, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորներ և խմբակցությունների մեծ մասը միաձայն կողմ են քվեարկել։ Դա մեծ վստահություն է ներշնչում, որ ունենք վստահության այն քվեն, որ այս օրենքի իրագործումը պետք է կյանքի կոչվի»։
Նախարարը նշեց, որ նախագծում միայն խմբագրական փոփոխություններ են կատարվել։