Բաժիններ՝

Հանրապետության մի շարք ճանապարհներին բուք և ձյուն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները:

Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,  Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի,  Տաշիրի,  Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի,  Եղվարդի, Ջերմուկի  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս