Bang & Olufsen-ն անջատվող լարով ականջակալներ է թողարկել
Դանիայի Bang & Olufsen ֆիրման ներկայացրել է BeoPlay H9 անհաղորդալար ականջակալները: Կառավարումն իրականացվում է սենսորային վահանակի միջոցով, որը գտնվում է կորպուսում, հաղորդում է Luxurylaunches-ը:
Արտադրողների խոսքով՝ ականջակալներն առանց լրալիցքավորման ավտոմատ ռեժիմով կարող են աշխատել մինչև 14 ժամ: Այն դեպքում, երբ լիցքավորումը լիովին սպառվում է, գաջեթից կարելի է օգտվել սովորական աուդիոլարի միջոցով: Ականջակալները հանդերձված են ակտիվ աղմուկաճնշման համակարգով: Գաջեթը մատչելի է երկու գույնով. մոխրագույն և սև, գինը 499 դոլար է:
Bang & Olufsen-ը դանիական ընկերություն է, որը մասնագիտացած է թանկարժեքի լսա- և տեսահամակարգերի և Hi-End դասի հեռախոսների արտադրության բնագավառում: Կենտրոնակայանը գտնվում է Ստրուերում: 2000 թվականից ընկերությունը ձայնային համակարգեր է մատակարարում Audi, Aston Martin, Mercedes-Benz և BMW ավտոմեքենաների համար: