Բաժիններ՝

Billboard-ը Մադոննային տարվա կին է ճանաչել

Երգչուհի Մադոննան ամերիկյան Billboard պարբերականի կողմից արժանացել է տարվա կին կոչմանը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, մրցանակի հանձնման արարողության ժամանակ երգչուհին իր խոսքում նշել է, որ իր ամենավիճահարույց արարքն այն է, որ նա մինչ հիմա այստեղ է, մինչդեռ Մայքլ Ջեքսոնը, Էմի Վայնհաուսը, Դեյվիդ Բոուին արդեն հեռացել են կյանից:

Երգչուհին շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` իր 34 տարվա հաջողությունները գնահատելու համար: Մադոննայի խոսքով` երաժշտության մեջ նրա ներշնչման աղբյուրը Դեյվիդ Բոուին է: Երգչուհին խոստացել է շարունակել պայքարը հանուն գենդերային հավասարության: Forbes ամսագրի տվյալներով Մադոննան աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս