Բաժիններ՝

«Ոչ միայն լրագրողների ու պատգամավորների մեջ, այլ ընդհանրապես մարդկանց մեջ նման միջադեպեր չպետք է լինեն»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է խորհրդարանում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ նման միջադեպերը պետք է ընդհանրապես բացառվեն:

«Եվ ոչ միայն լրագրողների ու պատգամավորների մեջ, այլ ընդհանրապես մարդկանց մեջ նման միջադեպեր չպետք է լինեն: Հարկավոր է խուսափել նման երևույթներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ցավում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ նման բան կրկնվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս