Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 10 չվերթ հետաձգվել է, հայտնում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում 2 չվերթ հետաձգվել է, 3-ը՝ չեղարկվել։ «Շերեմետևոյում» չեղյալ է հայտարարվել 52 չվերթ, 7-ը՝ հետաձգվել է։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, չեղարկված չվերթեր չկան։
Նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով տասնյակ չվերթեր էին հետաձգվել։