«Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետև ինքը Քեսաբն ազատեց». քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյան

«Ամեն ինչ շինծու է»,- այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց նախորդ տարի վնասազերծված «հանցավոր» խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

«Ժամանակը ցույց կտա, ես ոչինչ չեմ ընդունում»,- ասաց նա: Նա նշեց, որ ճանաչում է Արթուր Վարդանյանին, ով ներկայացվում է՝ որպես հանցավոր խմբի ղեկավար: Հարցին՝ ճի՞շտ է, որ Արթուր Վարդանյանին գումար է տվել, նա պատասխանեց. «Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետև ինքը Քեսաբն ազատեց»:  Հարցին, թե ի՞նչ գումարի մասին են նշում  իրավապահները, նա պատասխանեց, որ այդ տեղեկությունը հայտնողին հարցնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս