Բաժիններ՝

Անտառում հավաքված մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր

… Տակավին պատանի եղբայրները՝ Արամը և Արմենը (մեկը 15 տարեկան էր, մյուսը՝ 13) սկզբում անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք մի կերպ թեթևացնում էին ընտանիքի հոգսերը: Ծանր տարիներ էին… Փորձությունները թրծեցին երիտասարդներին, նրանք հասկացան, որ իրենք պետք է ստանձնեն վաղվա օրվա համար պատասխանատվությունը:

Եղբայրները չէին խորշում աշխատանքից:

– Կյանքն այդպիսին է: Եթե հանապազօրյա հաց վաստակելու խնդիր կա, ամեն գործ էլ պատվաբեր է,- ասում են նրանք:

Տղաներն այնքան էին հմտացել, որ օրական մի 500-600 փունջ մանուշակ էին հավաքում և վաճառում փունջը 100 դրամով:

Կարդացեք նաև

Դժվարությամբ «հետ գցած» գումարով որոշեցին «լրջացնել» իրենց բիզնեսը: Ինչ-որ մեկի խորհրդով նրանք սկսեցին ստանալ թրաշուշանի սերմեր: Գործն անծանոթ էր, ավելին՝ ռիսկային: Սերմերը հաջողությամբ իրացվեցին: Դա 2009 թվականն էր: Առաջին փորձը հաջողություն և վստահություն բերեց սկսնակ գործարարներին:

????????????????????????????????????

Օրերից մի օր եղբայրներին դիմեց նրանց ծանոթներից մեկը և առաջարկեց համագործակցել: Ավելին, նա ներդրեց 250 հազար դրամ: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, բնական է, աճեցին նաև բիզնեսի ծավալները: Իրոք, թրաշուշաններ գնել ցանկացողների պակաս նրանք չէին զգում: Ծաղիկներն արդեն վաճառվում էին նաև Վանաձոր քաղաքում:

Երեք տարի առաջ եղբայրները համագյուղացու հետ ստեղծեցին իրենց առաջին ջերմոցը: Սակայն այս համագործակցությունը երկար չտևեց: Եղբայրները վաճառեցին իրենց մասնաբաժինը և վաստակած 2.2 մլն դրամը ներդրեցին նոր գործում: Այս անգամ նրանք սկսեցին վարդեր աճեցնել: Ջերմոցները, դրանց ջեռուցման և ոռոգման համակարգերը ստեղծվել են ԱԿԲԱ -ԿԿՐԵԴԻՏ Ագրիկոլ բանկից  վերցված հատուկ պայմաններով տրամադրված վարկային միջոցներով: Բիզնեսը, հասկանալի է, բոլորովին նոր մակարդակի բարձրացավ, աճեցին եկամուտները: Տղաները, որ արդեն ընտանիք են կազմել, իրենց համար սեփական տներ կառուցեցին: Իհարկե՝ կողք-կողքի:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Ջերմոցում եղբայրները աշխատանքի հստակ բաժանում են կատարել: Ծաղիկների մշակումը, սրսկումն ու էտը մի եղբայրն է կատարում: Տնտեսության մյուս գործերը երկրորդ եղբոր պարտականությունն են:

Ինձ ուրախացրեց ու նաև զարմացրեց եղբայրների լավատեսությունն ու բարեհոգությունը:

Մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, Արամն ու Արմենը միաբերան ասացին.

– Ոչ մի խնդիր էլ չունենք: Վարդի այս ջերմոցները մեզ հնարավորություն են տալիս ոչնչի կարիք չզգալ:

????????????????????????????????????

Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում:

– Իսկ ունե՞ք պահանջվող գումարները,-հարցրեցի եղբայրներին:

– Այս պահին չունենք, բայց ունենք «Ակբա Բանկի» պես գործընկեր,- առանց վարանելու պատասխանեցին եղբայրները:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Վերջում եղբայրներին հարցրեցի.

– Տղաներ, մանուշակ հավաքելու տարիներին մտածո՞ւմ էիք, որ երբևէ ջերմոց կունենաք: 

– Մեղքերս ինչ թաքցնենք, երազում էինք, թեև մեր գրպանում մի ժանգոտ երկաթի կտոր էլ չունեինք: Բայց… երազելը վատ բան չէ. . .

Լևոն Ազրոյան  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս