ԱՄՆ Կոնգրեսը հատուկ խումբ է ստեղծում «Կրեմլի գործակալներին» հայտնաբերելու համար
ԱՄՆ Կոնգրեսն օրինագիծ է ընդունել, որը ենթադրում է հատուկ խմբի ֆինանսավորում, որը հակազդելու է Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, փաստաթուղթը հավանության է արժանացրել 390 կոնգրեսական, դեմ է քվեարկել 30 մարդ։
Հետախուզական գերատեսչությունների ֆինանսավորման մասին օրենքում 2017թ. հայտնվել է կետ, որում ասվում է «Ռուսաստանի ակտիվ քայլերին հակազդելու մասին, որը գաղտնի ազդեցություն է ապահովում ժողովուրդների և կառավարությունների վրա», այդ թվում՝ ԶԼՄ-ների ու գործակալների ֆինանսավորման միջոցով։ Եթե փաստաթուղթը հավանության արժանանա Սենատի կողմից, ապա այն կստորագրի ԱՄՆ նախագահը։