Մեկ ամսում նիհարեք 5 կգ
Դարչինը, կոճապղպեղն ու պղպեղը լավացնում են նյութափոխանակությունը, խթանում են նիհարելու և ճարպերն այրելու գործընթացները: Այս կոկտեյլը նաև փակում է ախորժակը: Իր հերթին՝ կեֆիրը մաքրում է օրգանիզմը շլակներից և տոքսիններից, լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը:
Բեռնաթափման օրերին այս կոկտեյլը հրաշալի է նաև քաղցը հագեցնելու համար:
Բաղադրություն
- 200 մլ կեֆիր
- 5 թ/գ դարչին
- 5 թ/գ աղացած կոճապղպեղ
- 1 պտղունց կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցրեք կեֆիրը, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները: Աղացած կոճապղպեղի փոխարեն՝ կարող եք թարմն օգտագործել: Կոկտեյլը բլենդերով հարեք, որպեսզի ըմպելիքն ավելի հագեցած լինի:
Կոկտեյլը կարող եք խմել ուտելուց առաջ, հետո կամ նույնիսկ ընթացքում: Կանոնավոր օգտագործման դեպքում մեկ ամսվա ընթացքում 5 կգ կկորցնեք:
Կեֆիրով կոկտեյլը պարզ և համեղ միջոց է, որն ապահովում է գեղեցիկ կազմվածք՝ առանց ավելորդ ջանքերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը