Բաժիններ՝

Բակո Սահակյանը ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ոստիկանը միշտ վայելել է մեր ժողովրդի հարգանքն իր անբասիր ու պատասխանատու աշխատանքով` ուղղված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխմանը եւ կանխմանը, հանցագործությունների հայտնաբերմանը եւ բացահայտմանը:

Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման,  առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:

Պետությունն իր հերթին այսուհետ էլ կանի հնարավորը ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ` մշտական ուշադրության կենտրոնում պահելով համակարգի առջեւ ծառացած խնդիրները:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս