
Թոմ Հենքսը կոչ է արել մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին

Աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել, որում կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա համերգին։
«Վերադարձե՛ք ձեր հայկական արմատներին, իսկ եթե աղգությամբ հայ չեք, պարզապես մասնակցե՛ք գալա երեկոյին և վայելեք այն։ Աստված բոլորիս պահապան»,- ասում է դերասանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ մասնակցել միջոցառմանը: